Ուկրաինայի խորհրդարանը դեկտեմբերի լույս 29-ի գիշերն ընդունել Է 2015 թվականի պետական բյուջեն, որը նախատեսում Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,7 տոկոս պակասուրդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումը պաշտպանել Է 233 խորհրդարանական՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում:

 

Ըստ որում պետբյուջեն կվերանայվի 2015 թվականի փետրվարից ոչ ուշ: Ինչպես հայտարարել Է վարչապետ Արսենի Յացենյուկը, բյուջեն կսրբագրվի՝ «կախված միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կայանալիք բանակցությունների արդյունքներից»:

 

Հիմք ընդունված փաստաթղթի համաձայն՝ 2015 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը կկազմի 4,3 տոկոս, գնաճը՝ 13,1 տոկոս, առավելագույն պետպարտքը՝ ՀՆԱ-ի 68,3 տոկոսը կամ 1,176 տրիլիոն գրիվնա (74 միլիարդ դոլար՝ ըստ Ազգային բանկի ընթացիկ փոխարժեքի):

 

Բյուջեն նախատեսում Է Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության ծախսերի ավելացում: Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ Ուկրաինան 2015 թվականին պաշտպանությանը կուղղորդի ՀՆԱ-ի 5 տոկոսը: Մասնավորապես, պաշտպանության բյուջեն կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ անվտանգության բյուջեն՝ եւս 2 տոկոսը:

 

Նոր տարվանից նվազագույն ապրուստամիջոցի չափն, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի մակարդակը չեն բարձրանա, ոչ մեծ աճ Է հնարավոր սոսկ 2015 թվականի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: