Ուկրաինայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած արտահերթ նիստում, որը նվիրված Էր Դոնբասում սրված իրադրության քննարկմանը, ընդունել է հայտարարություն, որում Ռուսաստանը ճանաչվում է ագրեսոր երկիր: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Ուկրաինայի Գերագույն ռադան Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է ագրեսոր պետություն և կոչ է անում Ուկրաինայի միջազգային գործընկերներին՝ թույլ չտալ մեղավորների անպատժելիություն մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք ռուսական ագրեսիայի սկզբից կատարվել են Ուկրաինայի դեմ»,-ասված է հայտարարության տեքստում:

 

Հայտարարությունը պաշտպանել է 271 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում: