Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 22-ին հավանություն Է տվել մասնակի զորահավաքի վերաբերյալ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրամանագրին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, այս որոշման օգտին քվեարկել Է 232 ժողովրդական պատգամավոր:
Օրենքի համաձայն՝ զորահավաքը կանցկացվի նշված Հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում:
«Մասնակի զորահավաքի վերաբերյալ որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված Է Ուկրաինայի տարածքում ահաբեկչական դրսեւորումների տարածմամբ, որոնք երկրի արեւելքում հանգեցնում են խաղաղ բնակչության, զինվորական կազմավորումների ու Ուկրաինայի իրավապահ մարմինների զինծառայողների եւ աշխատակիցների զոհվելուն»,-ասված Է օրենքի բացատրագրում:
Զորահավաք հայտարարելու պատճառ Է դարձել նաեւ սահմանում Ռուսաստանի զորքերի կուտակումը:
«Մասնակի զորահավաք հայտարարելու անհրաժեշտությունը կապված Է Ուկրաինայի պետական սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության տարածքում զգալի հարձակողական ներուժ ունեցող զորախմբավորումների կենտրոնացման, հարձակման սպառնալիքի, Ուկրաինայի պետական անկախությանն սպառնացող վտանգի հետ»,-ասված Է փաստաթղթում: