Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է օրինագիծ՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է itar-tass-ը:

 

Օրինագիծն իրենից ներկայացնում է «Ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքում փոփոխությունների իրականացում։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխել օրենքի 6-րդ հոդվածը' «եվրատլանտյան տարածք» մտնելու ցանկության մասին։ 8-րդ հոդվածում «Եվրամիությանն անդամակցելու» բառերից հետո առաջարկվում է ավելացնել նաև «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության» մասին: 11-րդ հոդվածից նախատեսվում է հանել պարբերությունն այն մասին, որ Ուկրաինան ոչ դաշինքային պետություն է։

 

Փաստաթղթի հեղինակներն են «Բատկիվշչինա» կուսակցությունից Ալեքսանդր Չորնովոլենկոն, Վալենտին Կորոլյուկը և Բորիս Տարասյուկը։