Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Որպես Ցեղասպանության հիշատակի օր' առաջարկվում է ընդունել ապրիլի 24-ը. գրում է «Украинская правда»-ն:
Նախագծի նախաձեռնությամբ հանդես են եկել ժողովրդական պատգամավորներ Արսեն Ավակովը «Բատկիվշչինա» ընդդիադմիր կուսակցությունից և իշխող «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Վիլեն Շավտորյանը: Փաստաթղթի տեքստը հրապարակված է Գերագույն ռադայի պաշտոնական կայք էջում:
Համաձայն այդ նախագծի'«Գերագույն Ռադան, առաջնորդվելով ցեղասպանությունը' որպես հանցագործություն, կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթներով, հարգելով 1915-1922թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային ոչնչացման զոհ դարձած նահատակների հիշատակը, ցավակցելով հայ ժողովրդին և դատապարտելով քաղաքական ռեժիմը, որը իրականացրել է կրոնական և ռասսայական սկզբունքներով զանգվածային ջարդերը, սահմանում է. Ճանաչել 1915-1922թթ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման փաստը որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանել ապրիլի 24-ը»: