Ուկրաինայի Գերագույն Ռադան իր թվիթերյան պաշտոնական էջից հեռացրել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակվելու մասին արված աջակցող գրառումը:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով գրառումը հեռացվել է հայերի ճնշման շնորհիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն Ռադան հետևյալ գրառումն էր արել, որին կից դրված էր հավանության նշան.
«Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»: