Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է: Համապատասխան օրինագիծը պաշտպանել է 276 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում:
Խորհրդարանականները փոփոխություններ են մտցրել «Ներքին եւ արտաքին քաղաքականության հիմունքների մասին» եւ «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմունքների մասին» օրենքներում՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով այդ գերակայության վերաբերյալ դրույթը:
Մարտի 22-ին Ռադան որոշում էր ընդունել ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու մասին՝ խնդրելով անվտանգության բնագավառում երկրների միջեւ երկկողմ գործընկերության զգալի խորացման եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: