Ուկրաինայի Գերագույն ռադան հանրապետության նախագահի առաջարկությամբ ընդունել Է օրենք, որով նախատեսվում Է հրաժարվել արտադաշինքային կարգավիճակից եւ վերսկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումը խորհրդարանի դեկտեմբերի 23-ի նիստում պաշտպանել Է 303 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել Է, որ հանրապետության արտադաշինքային կարգավիճակը չկարողացավ երաշխավորել երկրի անվտանգությունը եւ դրանից հարկավոր Է հրաժարվել: Ընդսմին պետության ղեկավարը նշել Է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը Ուկրաինայի ժողովուրդն ընդունելու Է հանրաքվեով:
Ենթադրվում Է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում դրա հրապարակման օրվան հաջորդող օրը:
Փաստաթղթի նպատակը Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմի ստեղծումն Է:
«Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, որն ամրագրված Էր «Ներքին ու արտաքին քաղաքականույթան հիմունքների մասին» Ուկրաինայի օրենքում, անարդյունավետ գտնվեց արտաքին ագգրեսիայից ու ճնշումից պետության անվտանգության ապահովման համատեքստում»,-նշվում Է օրենքին կից բացատրական գրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: