Ուկրաինայի Գերագույն ռադան հռչակագիր է ընդունել Ուկրաինայի ազատագրման համար պայքարելու մասին: Այս որոշման օգտին քվեարկել Է 274 ժողովրդական պատգամավոր, տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ը:

 

«Ուկրաինայի ժողովրդի անունից Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարում Է, որ Ղրիմը եղել Է, կա եւ կլինի Ուկրաինայի կազմում: Ուկրաինացի ժողովուրդը երբեք եւ ոչ մի պայմանով չի դադարեցնի պայքարը հանուն զավթիչներից Ղրիմի ազատագրման, որքան Էլ որ ծանր եւ երկարատեւ լինի այն»,- նշված Է հռչակագրում:

 

Դրանում ասված Է, որ Ղրիմի զավթման հարցում Ռուսաստանի գլխավոր դրդապատճառը «ռուսական աշխարհի աճման» դոկտրինան Է:

 

Խորհրդարանին նաեւ առաջարկվում Է դիմել միջազգային հանրակցությանը՝ այսպես կոչված «Ղրիմի Հանրապետության» եւ Ռուսաստանին Ղրիմի ու Սեւաստոպոլի բռնակցման ճանաչումից ձեռնպահ մնալու խնդրանքով: