Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ օրենք է ընդունել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու մասին' փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկվող փոփոխություններին աջակցել է 320 պատգամավորից 265-ը:

 

 

Ինչպես նշվում է, Ռադայի պատգամավորները արտահերթ նիստի են հավաքվել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու համար: Նիստը պիտի սկսվեր ժամը 11-ին, սակայն 50 պատգամավոր արգելափակել է ամբիոնը և խորհրդարանի նախագահությունը' բողոքելով այդ օրենքի նախագծի դեմ: