ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ միաձայն հավանություն տվեցին վարչադատավարական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններին:
Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ ընդունեցին: Այդ թվում են՝
Վարչադատավարական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 87, միաձայն);
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումների կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 74, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 2);
«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 89, միաձայն);
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 90, միաձայն);
«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 90, միաձայն);
Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 90, միաձայն):
Պատգամավորները նաեւ 88 կողմ ձայներով միաձայն վավերացրեցին 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը: