Լեզվի պետական տեսչությունը կառավարությանն առաջարկ է ներկայացրել' փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, ըստ որոնց, օրինակ, խախտում կատարած խանութին ոչ թե միանգամից տուգանեն սխալ ցուցանակի համար, այլ հնարավորություն տան շտկել սխալը և զգուշացումից հետո սխալը չշտկելու դեպքում նոր վերջինիս ենթարկեն տուգանքի:

 

 

Այս մասին փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի միջազգայի ն օրվա կապակցությամբ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

 

 

Վերջերս Լեզվի պետական տեսչությունը կառավարությանը ներկայացրել էր մի շարք օրենդրական փոփոխություններ, որոնց քննարկումը սպասվում է մարտին:

 

 

«Ցավոք, մենք այսօր չունենք առաջիկա տասը տարվա կտրվածքով լեզվական քաղաքականության պետական զարգացման ծրագիր: Նաև մեզ անհրաժեշտ է վերականգնել Տերմինաբանական խորհուրդը, որը տասը տարի առաջ դադարեցրել է գործունեությունը», - Սերգո Երիցյանը:

 

 

Խոսելով լեզվի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ է քայլերի մասին, Լեզվի պետական տեսչության ղեկավարը նշեց, որ անհրաժեշտություն կա թարմացնել քառասուն տարի չնորացված բառարանները, որոնցից դուրս են մնացել հարյուր հազարավոր բառեր:

 

 

Նրա խոսքով' վերջին դիտարկումների համաձայն, եթերում ակնառու քչացել են լեզվական անճշտությունները, որոնք, սակայն, շարունակում են առկա լինել սերիալներում, հումորային հաղորդումներում, թոք-շոուներում: