Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին օրենք է ստորագրել մակապիղծների քիմիական ամորձատման մասին:
Ինչպես հայտնում է 112 Украина-ն, օրինագծի համաձայն՝ ուկրաինական կառավարությունը պետք է մակապիղծների հանրային գրանցամատյան ստեղծի:
Մասնավորեցվում է, որ քիմիական ամորձատման կենթարկվեն մանկապիղծները, որոնք մինչև 14 տարեկան անչափահասների են բռնաբարել:
Նոր օրենքի համաձայն՝ դատապարտյալին հակաանդրոգենային դեղամիջոցներ են ներարկելու, որոնք ուղղված են սեռական ակտիվության նվազմանը:
Ի դեպ, այս պատժամիջոցը չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 18 տարեկան հասակում կամ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց: