Ֆրանսիայի խորհրդարանն օրենք Է ընդունել նախագահի պաշտոնազրկման կարգի մասին: Նախագծի շուրջ քվեարկությունը հոկտեմբերի լույս 22-ի գիշերը կայացել Է Սենատում: Ընթացիկ տարվա հունվարին այս նախագիծը պաշտպանել Էր Ազգային ժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Օրենքի դրույթները նախատեսում են իշխանությունից պետության ղեկավարի հեռացման արագ ընթացակարգ «իր բարձր պաշտոնում գտնվելու հետ անհամատեղելի զանցանքներ կատարելու» դեպքում: Ֆրանսիացի իրավաբանների պարզաբանման համաձայն՝ նկատի են առնվում ինչպես քրեական հանցագործությունները, օրինակ՝ մարդասպանությունը, այնպես Էլ նախագահի կողմից իր անմիջական պարտականությունների չկատարումը, այդ թվում՝ նախարաների խորհրդի նիստի անցկացումից հրաժարվելը եւ օրենքներին հավանություն տալու՝ չհիմնավորված մերժումը: Նաեւ հիմք կարող են ծառայել նախագահի կող մից Սահմանադրության դրույթների իրականացման արգելակումը եւ իրեն տրամադրված իշխանության չարաշահումը:

 

Նման իրավիճակի առաջացման դեպքում երկու պալատները պետք Է քվեների երկու երրորդի մեծամասնությամբ քվեարկեն հատուկ Գերագույն դատական պալատ կազմելու օգտին: Դրա կազմի մեջ են մտնում խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, իսկ այն գլխավորում Է Ազգային ժողովի նախագահը: Ֆրանսիայի նախագահին կարող Է լսել խորհրդարանի դատական պալատը, նախագահը կարող Է այնտեղ ուղարկել իր ներկայացուցչին:

 

Պաշտոնից նրա հնարավոր հեռացման որոշումը պետք Է կայացվի մեկամսյա ժամկետում: Քվեարկությունն անցկացվում Է քվեաթերթիկներով եւ ընդունվում Է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Նախագահի պաշտոնազրկման կարգի մասին նոր օրենքն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից դրա բովանդակության քննարկումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: