Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսադնր Զախարչենկոն հայտարարել է, որ երկրում մահապատժի մասին օրենք է ընդունվելու: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
«ԴԺՀ-ում մահապատժի մասին օրենք է ընդունվելու», - ասել է Զախարչենկոն:
Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ մինչ փետրվարի 10-ն ինքնահռչակ պետության տարածքում կգործեն բոլոր դատական մարմինները:
2014 թվականի օգոստոսին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ընդունվել է սեփական քրեական օրենսգիրքը, որը մահապատիժ է նախատեսում: