ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը համաուկրաինական հանրաքվեի կդրվի առաջիկա 5-6 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին Կիեւում կայացած մեծ մամուլի ասուլիսում հայտարարել Է հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Առաջիկա 5-6 տարվա ընթացքում ուկրաինացիները որոշում կընդունեն»,-ասել Է պետության ղեկավարը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ընթացքում նախագահն ստորագրել Է արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին օրենքը: Այդ փաստաթուղթը Գերագույն ռադայի կողմից ընդունվել Էր անցած շաբաթ: Դրա օգտին քվեարկել Էր 303 պատգամավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: