Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին օրենքը:
Այս մասինհայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 16 մլրդ 516,7 մլն մանաթ, ծախսերը`17 մլրդ 594,5 մլն մանաթ:
Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի միջև առաջացած ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 77,8 մլն մանաթ: