Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակում գաղտնի տեղեկության փոխադարձ փոխանցման մասին պայմանագրի հաստատման վերաբերյալ» օրենքը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի մայիսի 18-ին Բաքվում, բայց հաստատվել է միայն այժմ:
Ընդգծենք, որ Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն է, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի դաշնակից է: