այաստանն ու Ադրբեջանը, բացի երկու հայտնի հայտարարություններից, ունեն արդյո՞ք այլ երրորդ փաստաթուղթ՝ կնքված իրար հետ, առանց Ռուսաստանի միջնորդության: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Ավինյանն ասաց, որ առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չէ. «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ճանապարհահատվածին: Բացի նշված հայտարարություններից, դա ինձ հայտնի միակ պայմանավորվածությունն է: Մնացած հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանկանում, առաջարկում եմ ստանալ հանձնաժողովների, կամ խմբակցությունների հետ հանդիպման ֆորմատով»: