Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) լիազոր ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը եւ Վլադիսլավ Դեյնեգոն հրապարակել են համատեղ հայտարարություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ինքնահռչակ հանրապետո ւթյունները մտադիր են հասնել Կիեւի ուժային գործողության դադարեցման եւ պահանջել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ:
«Չնայած այն բանին, որ մեր պահանջներից մի քանիսը արտացոլում չգտան փետրվարի 12-ի Համալիր միջոցառումներում, մենք ձգտելու ենք հասնել դրանց կատարմանը»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը:
Առաջին հերթին ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն մտադիր են հասնել ուժային գործողության վերացման, որը Կիեւն անցկացնում Է երկրի արեւելքում: Փաստաթղթում նաեւ նշված Է, որ «Կիեւի ցանկացած շարժում դեպի ՆԱՏՕ կամ որեւիցե այլ հակառուսական ռազմական դաշինք, անընդունելի Է» ինքնահռչակ հանրապետությունների համար: «Այդ դեպքում մենք անհապաղ կդադարեցնենք Կիեւի հետ փոխգործակցությունը եւ Մինսկի համաձայնությունները կհամարենք անԷական»,- ասված Է փաստաթղթում: