Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու պաշտոնական դիմումը։ Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հայտնել է ՆԱՏՕ-ում Ստոկհոլմի ներկայացուցչությունը։
«Այսօր առավոտյան Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ճնշմամբ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ մտնելը Մոսկվային համարծեք պատասխանի հարցի առաջ կկանգնեցնի։
Մայիսի 15-ին Ստոկհոլմը և Հելսինկին պաշտոնապես հայտարարեցին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու իրենց ծրագրերի մասին։ Երկու պետություններն էլ երկար տարիներ պահպանել են չեզոք կարգավիճակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանեց այս որոշումը և ասաց, որ այն վտանգ չի ներկայացնի ռուսական պետության համար։ Նա ընդգծեց, որ Մոսկվան խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների հետ։