Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ արտադաշինքային կարգավիճակից Ուկրաինայի հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու նախաձեռնությունը խարխլում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված խաղաղ ջանքերը, եւ որ այն խրախուսվում է Արեւմուտքի կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Ուշադրություն է գրավում մի շարք հետաքրքրական փաստ. այդ նախաձեռնությունը երեւան եկավ հենց այն ժամանակ, երբ Մինսկի հանդիպումից հետո պայմանավորվածություններ Էին նշմարվում այն բանի շուրջ, որ Շփման խմբի գործընթացի շրջանակներում ջանքեր գործադրվեն ներկայիս ներուկրաինական ճգնաժամի փոխընդունելի լուծում գտնելու համար»,-ասել Է Լավրովը սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

 

ՌԴ-ի նախարարի խոսքով՝ Կիեւում «խաղաղության կուսակցությունը» փորձում Է առաջ մղել Ուկրաինայի ճգնաժամի բանակցային, քաղաքական լուծումը, իսկ «պատերազմի կուսակցությունը» ձեռնարկում Է քայլեր, «որոնք նպատակամղված են բոլոր այդ ջանքերի միանշանակ խափանմանը»:

 

Ցավոք, «Պատերազմի կուսակցության» դիրքերն ամրապնդող այդօրինակ տրամադրություններն ակտիվորեն խրախուսվում ու քաջալերվում են Վաշինգտոնից ու Եվրոպայի մի քանի մայրաքաղաքներից, եւ ավելի ու ավելի հաճախ Բրյուսելից ու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը տեղի-անտեղի հանդես Է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք բնավ չեն վերաբերում նրա իրավասությանը»,-ընդգծել Է Լավրովը:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Արեւմուտքի իշխանությունների ուշադրությունը դարձրել է այն բանի վրա, որ Ուկրաինայի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի: Պանի Գի Մունի նախազգուշացումը հաջորդել է արեւելքում ՆԱՏՕ-ի առաջապահ օպերատիվ բազաներ ստեղծելու վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի արած հայտարարությանը:

 

«Կարեւոր է՝ նրանք հասկանան, որ այդ իրադրության ռազմական լուծում չկա: Քաղաքական լուծման համար քաղաքական երկխոսություն է հարկավոր, դա ավելի ռացիոնալ ճանապարհ է»,- ասել է ՄԱԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից եւ կցանկանար խուսափել ճգնաժամի հետագա սաստկացումից, որը «վերաճում է խիստ քաոսային ու վտանգավոր իրադրության»: