Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը, ով հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը խոստովանել է Դոնբասում ռուսական զորքերի ներկայությունը: Պեսկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանությունը բացարձակապես սխալ է:

 

 

«Այնտեղ պատերազմ էր ընթանում, և մարդիկ գնացել են այնտեղ պայքարելու, կրակել են, մասնակցել մարտական գործողությունների: Հենց դա է ռազմական ոլորտը»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Պեսկովի խոսքերը:

 

 

«Մենք երբեք չենք ասել, որ այնտեղ չկան մարդիկ, ովքեր զբաղվում են որոշակի զինվորական հարցերի լուծմամբ: Սակայն դա չի նշանակում, որ այնտեղ կանոնավոր ռուսական զորքեր կան: Զգացեք տարբերությունը»,- պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: