ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Եգիպտոսի հետաքննության հայտարարությունն այն մասին, որ A321 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ չկան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Միայն կարող եմ հիշեցնել համապատասխան հատուկ ծառայություններում մեր փորձագետների եզրակացությունը, որոնք հայտնել, որ դա ահաբեկչություն է եղել»,- ասել է Պեսկովը:

 

Ավելի վաղ Եգիպտոսի՝ A321 ռուսական օդանավի աղետի հետաքննության հանձնաժողովը հայտարարել է ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցների բացակայության մասին: