Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուսաստանը իբրև նախազգուշացրել է Էրդողանին նախապատրաստվող հեղաշրջման մասին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես նման տեղեկություններ չունեմ ու չգիտեմ, թե ինչ աղբյուրների վրա է հղում կատարում այդ գործակալությունը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, արդյոք հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Մինչ այդ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը նախազգուշացրել էր Էրդողանին նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին՝ դրա սկսվելուց մի քանի ժամ առաջ:
Աղբյուրների խոսքով, Թուրքիայի ազգային հետախուզությունը նախազգուշացում է ստացել Ռուսաստանի ՊՆ-ից՝ ծրագրվող ռազմական հեղաշրջման մասին:
Նրանք հավելել են, որ հավանաբար Ռուսաստանի ՊՆ-ն օգտագործել է Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայում Ռուսաստանի ՌՏՈւ սարքավորումները հեղաշրջման կողմնակիցների ռադիոհաղորդագրությունները որսալու ու վերծանելու համար: