Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ընդհանուր առմամբ, այս թեման պատկանում է մեր և մեր թուրք ընկերների միջև առկա տարաձայնությունների կատեգորիային։ Այստեղ մենք իսկապես բոլորովին այլ կարծիքներ ունենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը։
Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում այսպես կոչված Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է Ղրիմն իր կազմին վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա միջազգային իրավունքի պահանջ է։