Կրեմլը մեկնաբանել է երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի առաջարկը: Այս մասին հայտնում է eurasnews.ru-ն:

 

«Ոչ մի աշխատանքային խումբ ի զորու չէ լուծել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները: Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից Մոսկվայում ակնկալում են այնպիսի գործողություններ (խոցված ռուսական ռմբակոծիչի համար ներողություն խնդրել և փոխհատուցման վճարում), որոնց մասին Աթենքում հայտարարել է նախագահ Պուտինը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքը: