Հայատանի զինանշանի վրա շտկումներ կարող են լինել: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով զինանշան մասին իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցին:

«Վարչապետի որոշմամբ իմ գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքյաին խումբ, որը բոլոր հարցերը բարձրացնող մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի հարցը, և զինանշանի հետ կապված շտկումները կիրականացվեն այն առաջարկների շրջանակներում, որոնց շուրջ համաձայնության կգա աշխատանքային խումբ»,-ասաց նախարար Հարությունյանը: