Կրեմլը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Ղարաբաղում նոր միջանցքի մասին, բայց ընդհանուր առմամբ տրանսպորտային հարցերը գտնվում են Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: «Ես կթողնեմ այս թեման առանց մեկնաբանության», - ասել է Պեսկովը։