ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իր քաղաքականությամբ նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ընդլայնման իր քաղաքականությամբ մեծ գերան է գցել ուկրաինական ճգնաժամի հրդեհի վրա», - ասել է դիվանագետը:
Դիվանագետի խոսքով' Չինաստանը միշտ էլ հավատացել է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ընդլայնման հաշվին: