Ռուսաստանի քաղաքականությունը չի ազդի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշման վրա: Այդ մասին մարտի 25-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

«Ռուսաստանի գործողությունները ազդեցություն չեն գործի բաց դռների մեր քաղաքականության վրա: ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում նոր անդամների համար»,- ասել է նա լրագրողներին Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո:

 

Ռասմուսենի խոսքով՝ ՆԱՏՕ նոր երկրներ ընդունելու մասին որոշումներն ընդունվում են դաշինքի անդամների կողմից, «առանց երրորդ երկրների միջամտության», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: