ՆԱՏՕ-ի խորհուրդը Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ երկրների դեսպանների մակարդակով Բրյուսելում կայացած նիստում հավանություն Է տվել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ դաշինքի արեւելաեվրոպական պետությունների անվտանգության ուժեղացման միջոցառումների փաթեթին:
Այդ մասին հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
«Մեր պաշտպանական պլանները կվերանայվեն եւ կուժեղացվեն»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում հանդիպման ավարտից հետո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: