Ռուսաստանի Դաշնության խորհուրդն ապրիլի 16-ի նիստում հավանություն Է տվել այն օրենքին, որն աշխատանքային միգրանտներին, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, պարտավորեցնում Է ռուսաց լեզվի իմացության քննություններ հանձնել:

 

Օրենքը նախատեսում Է, որ ժամանակավոր բնակության, աշխատանքի կամ արտոնագրի թույլտվություն ստանալու համար դիմելիս օտարերկրյա քաղաքացին պետք Է հաստատի ռուսաց լեզվին տիրապետելը, Ռուսաստանի պատմության եւ ՌԴ-ի օրենսդրության հիմունքների իմացությունը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

 

Եթե նա չունի կրթության մասին փաստաթուղթ, որը ԽՍՀՄ պետության կողմից տրվել Է մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը, նրան հարկ կլինի ռուսաց լեզվից քննություն հանձնել եւ ստանալ համապատասխան հավաստագիր:

 

Նախագահի կողմից ստորագրվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: «Օրենքի ընդունումը թույլ կտա դյուրացնել օտարերկրյա քաղաքացիների մշակութային եւ լեզվական ադապտացիան ՌԴ-ում»,-նիստում նշել Է Սահմանադրական օրենսդրության պալատի կոմիտեի փոխնախագահ Լյուդմիլա Բոկովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: