Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը մարտի 1-ի երեկոյան ընդունել է բանաձև Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օգտագործելու վերաբերյալ՝ ՌԴ Նախագահի դիմումի հիման վրա: Դաշնային խորհուրդը որոշումը կայացրել է միաձայն' ելնելով Ուկրաինայում ռուս բնակչության եւ այնտեղ տեղաբաշխված ՌԴ ռազմական ուժերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Դաշնային խո րհրդի բանաձևում նշված է, որ համաձայնություն է տրվել ՌԴ Նախագահին՝ օգտագործելու ԶՈՒ-ն Ուկրաինայի տարածքում՝ մինչ այդ երկրում իրավիճակի նորմալացումը:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին դիմել է Դաշնային Խորհրդին ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորումը: «Ուկրաինայում առաջացած էքստրաօրիդինար իրավիճակով պայմանավորված' դիմում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում) օգտագործելու համար՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի նորմալացումը»,- ասված է փաստաթղթում: