Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին համաձայնել Է Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման դեմ պայքարող մարտիկների համար մեդալ հիմնելու գաղափարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանականներին Է հայտնել միջազգային հարաբերությունների զարգացման հարցերի նախարար Ջասթին Գրինինգը:
Մեծ Բրիտանիան երբեք մի կողմ կանգնած չի եղել այդ հիվանդության դեմ պայքարից, նշել Է նա:
Փետրվարին վարչապետ Դեւիդ Քեմերոնը հանդես Է եկել Էբոլա վիրուսի դեմ պայքարող մարտիկների համար մեդալ հիմնելու առաջարկությամբ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Սիեռա Լեոնեում են գտնվում 750 բրիտանացի զինծառայողներ, ներառյալ զինվորական բժիշկներ եւ ծովային հետեւակայիններ, որոնք պահպանում են դաշտային հոսպիտալները: Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին այդ երկիր Է ժամանել բրիտանական «Արգուս» նավը, որը սարքավորված Է հիվանդների ընդունման համար:
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ամերիկյան Time հանդեսի խմբագրությունը «Տարվա մարդ» Է ճանաչել առողջապահության աշխատողի հավաքական կերպարը, որը պայքարում Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման դեմ: