Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն Է տվել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության հայտնաբերման առաջին Էքսպրես-թեստին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

 

Կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ քայլը կարող Է բեկումնային դառնալ հիվանդության դեմ մղվող պայքարում: ԱՀԿ-ի փորձագետների տեղեկատվության համաձայն՝ Էքսպրես-թեստը թույլ կտա արդյունքն ստանալ 15 րոպեի ընթացքում:

 

 

Համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում հիվանդության զոհերի թիվը հասել Է 9 հազար 353-ի, վարակված Է 23 հազար 182 մարդ: Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը տասից չի անցնում: Բացառություն Է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել Է 20 մարդ, ութը մահացել են:

 

 

Ճապոնացի դեղագործների կողմից նոր պատրաստուկի փորձարկումը, որը նախատեսված Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բուժման համար, հուսադրող արդյունքներ են արձանագրել, հայտարարում են Ֆրանսիայի Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inserm) մասնագետները:

 

 

Խոսքը ավիգան փորձարարական պատրաստուկի մասին Է՝ մշակված Toyama Chemical Co. դուստր ընկերության կողմից, որը պատկանում Է ճապոնական Fujifilm Corp կորպորացիային: Գվինեայում դրա փորձարկումներն անցկացվում են անցյալ տարվա դեկտեմբերից: Ինչպես նշում են ֆրանսիացի գիտնականները, այդ պատրաստուկի թեստավորման նախնական արդյունքներն առաջին անգամ դրա կիրառման արդյունավետություն են ցույց տալիս Էբոլա վիրուսի դեմ պայքարում:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Գվինեայում ֆրանսիացի բժիշկների ղեկավարությամբ ճապոնական պատրաստուկի կլինիկական փորձարկումներն սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին: Փորձարարական դեղամիջոցները նշանակվել են 80 հիվանդների, ներառյալ մեծահասակները եւ երեխաները: Այդ գիտափորձը խոշորագույնն Է դարձել Էբոլա վիրուսի դեմ մղվող պայքարի ողջ ժամանակաշրջանում: