Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել երկրում արտակարգ դրության սահմանմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այն սահմանված է 30 օրով և ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ի' Կիևի ժամանակով ժամը 00:00-ից: Նշվում է, որ բացառություն են դարձել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, քանի որ 2014 թվականից այնտեղ արդեն գործում է հատուկ իրավական ռեժիմ։