Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դեմ է երկրում ռազմական դրություն մտցնելուն: Այս մասին հայտնում է UNIAN-ը՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:

 

Պորոշենկոն այս հայտարարությունը մեկնաբանել է նրանով, որ ռազմական դրության ընթացքում անհնարին է դառնում միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից Ուկրաինային աջակցություն ստանալը:

 

«Պատերազմական դրությունում գտնվող երկրներին Արժույթի միջազգային հիմնադրամը փող չի հատկացնում, իսկ այդ մասին ոչ ոք չի մտածում, երբ ռազմական դրություն մտցնելու հարց է առաջ քաշվում»,- ասել է Պորոշենկոն:

 

Նախագահը նշել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունն այժմ ամեն ինչ անում են, որ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններն ողջ աշխարհում ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ: