Ինչպես հայտնում է news2.ru-ն, Դոնբասի աշխարհազորայինները չեն համաձայնվել Ուկրաինայի իշխանությունների խաղաղության պլանին, ինչի համար էլ հակաահաբեկչական գործողության ուժերն անցում են կատարում «B» պլանին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Հրադադարն ու բանակցություններն արդյունք չեն տվել, այդ պատճառով Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելքում կայունություն ու կարգուկանոն հաստատելու համար Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում մտցնում են ռազմական դրություն և սկսում են հակաահաբեկչական գործողություններ»,- հայտնել է Պորոշենկոն:
Նշենք, որ Պորոշենկոն Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը հաստատելու մասին հայտարարել էր հունիսի 20-ին, որը սահմանվել էր 7 օրով, սակայն երկարաձգվել էր ևս երեք օրով: