«Ես շատ մտահոգ եմ և ընտրությունների հեռանկարով այս պայմաններում, և չի բացառվում, որ մենք խորհրդարանում կրկին ռազմական դրություն հայտարարելու մասին հայտարարությամբ հանդես գանք, եթե հետագա էսկալացիան, իսկապես, տեղի ունենա»,-այս մասին այսօր «Ազատություն» ռդիոկայանի եթերում հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Վերջինս' պատասխանելով ընտրությունների կայացման հարցին, ասել է. «Մենք հիմա լարումների մասին տեղեկություններ ունենք տեղում, բայց միևնույն ժամանակ չենք ուզում ետ ընկնել քաղաքական պրոցեսներից և ամբողջությամբ պատրաստվում ենք ընտրություններին»: