Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ գրառմամբ, որում ասաց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասով մեկնաբանություններ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի հետ. «Հայրենիքի փրկության շարժումը» քննարկումներից հետո իր դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հրաժարվելով տալ հավելյալ մեկնաբանություն:
Հարցին, թե Բաղրամյանը արդյոք շարունակվելու է փակ մնալ, վերջինս պատասխանեց. «Բաղրամյանը բացելու վերաբերյալ որևէ հայտարարություն դեռ չկա»:
Զվարթ Պետրոսյան