Ուկրաինան հարվածել է Ղրիմի Թեոդոսիայում գտնվող ռուսական նավթային տերմինալին: Նավթի պահեստում, որը մատակարարում է ռուսական բանակին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ուկրաինական պաշտպանական ուժերը խոցել են ռուս զավթիչների ևս մեկ կարևոր թիրախ։ Այս գիշեր հաջողությամբ հարված է հասցվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Թեոդոսիայի նավթային տերմինալին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակման հետևանքով՝ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել, հարձակման հետևանքները պարզվում են։
Հարկ է նշել, որ Թեոդոսիայի տերմինալը Ղրիմում ամենամեծն է նավթամթերքների փոխադրման ծավալների առումով, որը բավարարում էր ռուսական բանակի կարիքները։ Օբյեկտին հարվածը հասցրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային ուժերի ստորաբաժանումները՝ Ուկրաինայի պաշտպանության բանակի այլ բաղադրիչների հետ համագործակցությամբ։
«Ռուսաստանի Դաշնության ռազմատնտեսական ներուժը խաթարելուն ուղղված միջոցառումները շարունակվում են», - նշել են Գլխավոր շտաբում։
Թեոդոսիայում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստը դեռևս այրվում է։