Խոշոր հրդեհի պատճառով սեպտեմբերի 13-ին Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել Լեյկ եւ Նապա օկրուգներում: Այն սկսվել է անցած շաբաթ օրը եւ արագորեն ընդգրկել 10 հազար հեկտար տարածք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Հատկապես տուժել է Լեյկ օկրուգի Միդլթաուն քաղաքը՝ 1,3 հազար բնակչությամբ,- նշել է KTLA հեռուստաալիքը:- Գործնականում ամբողջությամբ այրվել է նրա կենտրոնական փողոցը՝ դպրոցի հետ միասին»:

 

Լեյք եւ Նապա օկրուգներում շարունակվում է այն բնակիչների տարահանումը, ում տները հայտնվել են կրակի սպառնալիքի ներքո: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, շրջանը լքել է մոտավորապես 7 հազար մարդ:

 

Հրդեհի տարածքը շարունակում է մեծանալ կենտրոնական Կալիֆոռնիայի Ամադոր եւ Կալավերաս օկրուգներում: Այն հասել է 26,4 հազար հեկտարի: Կրակն արդեն ոչնչացրել է հարյուրավոր տներ ու շինություններ: Սպառնալիքի տակ է եւս 6 հազար 150 տուն: Կրակի դեմ պայքարում են 3,3 հազար հրշեջներ, գործի են դրված 178 հրշեջ մեքենաներ եւ 18 ինքնաթիռ: Աղետյալ շրջաններից շարունակվում է մարդկանց տարահանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: