Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի շրջանում մոլեգնող բնական հրդեհների հետեւանքով 30 տուն է ոչնչացվել, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ներին:
Շրջանի իշխանություններն արտակարգ ռեժիմ են հայտարարել: Տարածաշրջանում բռնկման միանգամից չորս օջախ է գրանցվել: Կրակը ընդգրկել է ավելի քան 600 հեկտար տարածք եւ հասել Կարլսբադ քաղաքի բնակելի տներին:
Տուժած տարածաշրջանից կատարվել է բնակչության շտապ տարհանում, ճանապարհներին գոյացել են լուրջ խցանումներ, հերթեր են առաջացել ավտոլցակայաններում:
Ավելի քան 40 հազար մարդ, ներառյալ քաղաքացիական աշխատակիցներ, զինծառայողների ընտանիքներ եւ սպասարկող անձնակազմ, տարհանվել է Քեմպ Պենդլտոնի ռազմակայանից: Իրադրությունը բարդացնում է շոգ եղանակը. ջերմաչափի սնդիկի սյունը գերազանցում է 40 աստիճանի նշագիծը: Կրակի դեմ պայքարում է 1,8 հազար մարդ, գործի են դրվել օդանավեր, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: