Ամերիկյան Կենտուկիի նահանգապետ Սթիվ Բիշերը նահանգում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ` չդադարող հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով: Այս մասին հաղորդում է StarTribune պարբերականը:

 

«Արտակարգ դրություն հայտարարելով` մենք կարող ենք ցուցաբերել ցանկացած պետական աջակցություն, օրինակ` ներգրավել Ազգային գվարդիային առանց որևէ հապաղման»,- հայտարարել է նահանգապետը:

 

Ուժեղ անձրևների ու քամիների հետևանքով արդեն 2 կին է մահացել: Մեկը խեղդվել էր սեփական ավտոմեքենայում, երբ այնտեղ ջուր էր լցվել, մյուսը` քեմպինգում հանգստանալիս: