Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը: Ինչպես նշվում է, Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 30-ի երեկոյան Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկիրը դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Կոնտեն նաեւ ճշտել է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել եւ հոսպիտալացվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: