Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն նախազգուշացրել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի ժամկետը լրանում է հուլիսի 31-ին'տեղեկացնում է Interfax-ը։
Ելույթ ունենալով Վենետիկում Կոնտեն նշել է, որ «հնարավոր երկարացումը պարզապես նշանակելու է, որ մենք հնարավորություն ունենք երկարացնելու վարակի տարածման դեմ պայքարելու միջոցառումները»:
Հունվարի վերջին Իտալիայում կես տարով արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել այն բանից հետո, երբ Չինաստանից ժամանած երկու զբոսաշրջիկների մոտ հայտնաբերեցին կորոնավիրուսի դրական արդյունք:
Իտալիայում համավարակի ժամանակ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդության 242 հազար դեպք, 34 հազար մարդ մահացել է։