Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը, իսկ կանոնները խստացվում են, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
«Մենք դիմել ենք նախագահին, որպեսզի նա մոտ ժամանակները դիմի Խորհրդարանին՝ երկրում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու համար»,- նշել է վարչապետը:
Նա նաև հավելել է, որ այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակման 500 նոր դեպք է ստուգվում:
Նաև Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի և Ռուսթավի քաղաքներ ելքն ու մուտքը կարգելվի:
Նշենք, որ Վրաստանում արձանագրվել COVID-19-ով վարակման 296 դեպք, որոնցից 69-ն առողջացել են: