«Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի վաղը: Հավանական է, որ արտակարգ ռեժիմի ժամկետը երկարաձգվի»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ դա հստակ կանխարգելիչ քայլ կլինի, որպեսզի անհրաժեշտ հաշվեկշիռը պահպանվի և առողջապահական համակարգը կարողանա լիարժեք գործել. «Գործընթացի կազմակերպիչն առողջապահության նախարարն է, և այս հարցի շուրջ որոշում կայացնելիս, անշուշտ, հաշվի են առնվելու նրա առաջարկները»,- ասել է փոխվարչապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: