«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօրվա հատուկ նիստում օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր չեղարկել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում։
«Մենք պատրաստ ենք մեր մոտեցումները բերել։ Պատրաստ եմ 24 ժամ նախագծերի վրա աշխատել, որպեսզի դրանք շուտ բերվեն, ընդունենք և արտակարգ դրության ռեժիմից դուրս գանք։ Հետևաբար, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ այսօր խորհրդարանը չեղարկի արտակարգ դրության երկարացման որոշումը, որի պարագայում կառավարությունը պարտադրված կլինի արագ գալ խորհրդարան և արագ ընդունել մնացած օրենքները։ Այլապես սա հեշտ ճանապարհ է՝ հայտարարել, որ արտակարգ դրություն է, չաշխատել, նոր օրենսդրական փաթեթներ չպատրաստել, որպեսզի ինչ ունեն դե ֆակտո, դա դե յուրե ամրագրենք», - ելույթի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքյանը։
ԼՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը, սակայն, չընդունվեց խորհրդարանում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իշխող խմբակցությունը դեմ կքվեարկի: